24. ԴԱՐՊԱՍ ԱՂԲՅՈՒՐ - (մենակատար` Լենա Վարդանյան, ժող. գործ. անս., դիրիժոր` Մանվել Բեգլարյան, 1987թ.)

ДАРПАС АГПЮР - Лена Варданян

DARPAS AGHPYUR - Lena Vardanyan


04’24'' → Скачать
"Уходящий Хндзореск". Художница Мариам Асламазян. 1960 год

ԴԱՐՊԱՍ ԱՂԲՅՈՒՐ

Նրա շնչով ծաղկունքն անգամ հեզ կօրորվի,
Շավիղներում այծյամն մի պահ կմոլորվի,
Նա մի հուր է, ջահել նուր է կխռովի,
Որտե՞ղ գտնեմ, ճամփա անցնող Դարպաս աղբյուր:

Օրն  անցնում է, մի կում ջուր  տուր,  ելնեմ գնամ,
Նա իմ սիրտն է, որտեղ մթնի, էնտեղ մնամ,
Թե որ գտնեմ, ամեն տարի այցի կգամ,
Ջուրդ սիրո ճամփա բացող Դարպաս աղբյուր:

Օխտը սարի խոր ծալքերից բխող ջուր ես,
Խոր ծալքերում կորած սերը բերող ջուր ես,
Աշոտն  ասաց,  սիրուս տեղը  ասող  ջուր ես,
Անտառի հետ հավերժ խոսող Դարպաս աղբյուր:
Կարոտ մնացի,
Կարոտ մնացի,
Ա~խ, քեզնից մեկ խաբար կուզեմ իմ յարից,
Արդյոք չանցա՞վ ու չխմե՞ց քո ջրիցը,
Աղբյուր Սև քարի:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի