54. ԷՆ ՍԱՐԵՐԸ - (գործիքային, Արմեն Երաժիշտ, թառ )

ЭН САРЕРЫ - Армен Еражишт /инст.,тар /.

EN SARERE - Armen Yerajisht, tar.

Доступно только видео
05’33''

ԷՆ ՍԱՐԵՐԸ

Էն սարերը ձյուն են հագել,
Մի՛ հարցնեք հալիցս,
Հագել են ու ճամփան փակել,
Խաբար չունեմ յարիցս:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:

Կռունկի պես անցավ, գնաց,
Գարուն կգա, ե՛տ կգա,
Քնքուշ ձայնը սրտիս մնաց,
Գարնան շնչի հետ կգա:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:

Գուսան Աշո՛տ, ա՜խ, մի անգամ
Յարդ քեզ մի համբույր տա,
Համբույրի հետ անմահական
Ծաղիկների բուրմունք տա:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի