19. ԲԱՂԵՐՈՎ, ՇԱՂԵՐՈՎ - (մենակատար` Վարդուհի Խաչատրյան, ՀՌՀ ժող. գործ. անս. դիր.` Մ.Բեգլարյան, 1974 թ.)

БАГЕРОВ, ШАГЕРОВ - Вардуи Хачатрян

BAGHEROV, SHAGHEROV - Varduhi Khachatryan


05’03'' → Скачать
Варужан Епремян. Сон белого быка. * Վարուժան Եփրեմյան, Սպիտակ ցուլի երազը

ԲԱՂԵՐՈՎ, ՇԱՂԵՐՈՎ

Կարոտ մնացի քո անուշ ձայնին,
Մատաղ լինեմ քո ետ գալու ճամփին,
Ա՜խ, հեռացել ես, ինձ մոռացել ես,
Հազար կրակով սիրտս լցրել ես։
Արի', շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը։

     Արի բաղերով, շաղերով,
     
Գոհար ցողերով, շաղերով,
     
Անուշ խաղերով, տաղերով:

Տարվել եմ ես քո հազար նազերին,
Նազը սիրում է քեզ պես նազելին,
Երեկ քեզ տեսա ամպի պես մթնած,
Այսօր շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը:

     Արի բաղերով, շաղերով,
     
Գոհար ցողերով, շաղերով,
     
Անուշ խաղերով, տաղերով:

Գարնան շնչով եկ, սիրո տաղ ասեմ,
Ոտքդ դիր շեմքիս՝ մուրազիս հասնեմ,
Գուսան Աշոտն եմ, հմայքդ գիտեմ,
Դու իմ կենաց ծառ, քո շուքը լինեմ:
Արի շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը։

     Արի բաղերով, շաղերով,
     
Գոհար ցողերով, շաղերով,
     
Անուշ խաղերով, տաղերով:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի