22. ԳՈՎՔ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ - (մենակատար` Շարա Տալյան, ՀՌ.ժող.գործ.անս., գեղ. ղեկ.` Արամ Մերանգուլյան, 1969թ.)

ГОВК САЯТ- НОВАИН - Шара Талян

GOVQ SAYAT - NOVAYIN - Shara Talyan


04’50'' → Скачать
Художник М. СарЬян

ԳՈՎՔ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

Բլբուլների երգն եմ լսում, էն քո ձայնն է, Սայաթ-Նովա,
Գյոզալների խալն եմ տեսնում, յարիդ խալն է, Սայաթ-Նովա,
Երբ  նստում եմ մեջլիսներում, գինի խմում անմահական,
Ձեռքիս  թասը ավանդական քո հին թասն է, Սայաթ-Նովա:

Անմահական երգեր հյուսող քեզ նման հանճար չտեսա,
Յարի հազար նազը տանող քեզ պես սիրահար չտեսա,
Մեջնուն  ի՞նչ է, դու ես վառվել, քեզ պես սիրահար չտեսա,
Սիրո երգի արքան ես դու, մեր մուսան ես, Սայաթ-Նովա:

Քո  յարը քեզ յարա տվեց, էլի սերդ նրան տվիր,
Սրտից քամած արնով գրած, քո երգերդ  նրան տվիր,
Նա քեզ միայն տատասկ տվեց, դու վարդերդ նրան տվիր,
Մեր երգերի քաղցր գինու դալար վազն ես, Սայաթ-Նովա:

Յարից  էրված դու էլ սիրո երգիչ դառար, գուսա՛ն Աշոտ,
Մեծ աշուղի խաղ ու տաղի շունչըն  առար, գուսա՛ն Աշոտ,
Սրտիդ պահիր մեծ վարպետի անունն անմար գուսա՛ն Աշոտ,
Հայոց երգի ծովը մտած մայր Արազն է Սայաթ-Նովան:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի