207. ՔՆՔՈՒՇ ՎԱՐԴ - (գործիքային, թառ, մենակատար`Սողոմոն Սեյրանյան, ՀՌՀ ժող. գործ. անս., դիր.`Արամ Մերանգուլյան, 1969թ.)

КНКУШ ВАРД - Согомон Сейранян

QNQUSH VARD - Soghomon Seyranyan


04’12’’ → Скачать

ՔՆՔՈՒՇ ՎԱՐԴ

Ախ, քնքուշ վարդ, ինչո՞ւ  դու շուտ թառամեցար
Բացվել էիր  հրաշագեղ այս  պարտեզում,
Թերթդ քնքուշ, հոտդ  անուշ, թռար  անցար,
Վշտի  ծովում ասես սիրտս  է ալեկոծվում:

Մայիս  կգա, շիրիմիդ  վրա վարդ կբացվի,
Լուսաբացին  մարմանդ  ցողով  կթացվի,
Սոխակները  վարդիդ կարոտ  երգեր  կասեն,
Հազար  ափսոս, որ այդ երգը  դու չես  լսի:

Գուսան Աշոտ, սերդ  երգիր  դեռ  ավելին,
Չէ՞ որ գործն է միշտ մնայուն, մենք անցնող  ենք,
Հավերժ  երգիր  հայրենիքիդ  վարդ  ջահելին,
Էլ  ի՞նչ  կուզես, հողից  ծնված, չէ՞  որ  հող  ենք:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի