199. ՎԱՌ ՍԵՐԸ - (մենակատար`Պապին Պողոսյան, ՀՌՀ ժող.գործ. անս., դիր`Գևորգ Մանասյան, 1986թ.)

ВАР СЕРЫ - Папин Погосян

VAR SERE - Papin Poghosyan


03'46’’ → Скачать

ՎԱՌ ՍԵՐԸ

Ասին`յարդ թոշնած վարդի է նման,
Էլ ինչո՞ւ ես այդքան գովում դու նրան:
Տառապյալիս սիրտը նորեն բորբոքվեց,
Խոր հուզմունքից թրթռաց ու մորմոքվեց:
           Վառ սերը սրտերից անբաժան,
            Ի՞նչ ասեմ,  մեթ բարի, մերթ դաժան:

Ասի աչքիս նրա նման չկա, չէ',
Վշտիս ուրիշ դեղ ու դարման չկա, չէ',
Աչք եմ ածում վարդավառի վարդերին,
Նրա նման մի վարդ վառման չկա, չէ':

Ո՞նց  չգովեմ, նա իմ կյանքի արևն է,
Սիրով լեցուն, իմ լեռների բարևն է,
Պապակ լեռներ, դուք էլ սիրո դուռ բացեք,
Յարս եկավ` սիրո շաղ ու տերևն է:

Սայաթ-Նովան էսպես ասաց իր յարին`
Փիղ պիտի, որ կարա տանի դավթարս,
Իսկ Աշոտս պիտի ասի աշխարհին`
Սիրտ պիտի, որ կարա տանի խոհերս:
           Վառ սերը սրտերից անբաժան,
           Ի՞նչ ասեմ,  մեթ բարի, մերթ դաժան:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի