187. ՍՅՈՒՆՅԱՑ ՍԱՐԵՐ - (Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյա, գործիքային մասի ղեկ. Արտեմ Խաչատուր)

СЮНЯЦ САРЕР - Анс. <<Саят-Нова>>,худ.рук. Товмас Погосян, рук.инст.ч.АртемХачатур

SYUNYATS SARER - “Sayat – Nova” Folk (Ashugh) Songs Ensamble, Art director: Tovmas Poghosyan, Instr. director: Artem Khachatur


02’56’’ → Скачать

ՍՅՈՒՆՅԱՑ ՍԱՐԵՐ

Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել,
Բայց միշտ ձեր կարոտը քաշել, Սյունյաց սարեր.
Ասես մեծ վարպետ Նաղաշի ձեռքն է հասել,
Ծաղիկներիդ գույն-գույն նախշել, Սյունյաց սարեր,
Ինձ մոր սրտով ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր։
         Յայլաներիդ ծուխըսահողերամդառած,
         Իմնազելիներամիմեջերազդառած։

Ծաղկիդ բույրը հազար դաշտ ու ձոր կլցնի,
Հազար ցամաք հողի, քարի շուրթ կբացի,
Տուն կբերեք ձեր պանդուխտին, չեք կորցնի,
Հովերդ ինձ ձեռքով կանեն Սյունյաց սարեր,
Ինձ մոր սրտով ձեր գիրկն առեք,Սյունյաց սարեր։
         Յայլաներիդ ծուխըսահողերամդառած,
      Իմնազելիներամիմեջերազդառած։

Մարդուն քաջի ուժ կտա ձեր օդն ու ջուրը,
Սուրբ մոր նման օրոր կասի զով զեփյուռը,
Աշխարհով մեկ տարածվել է ձեր անունը,
Ձեզ հազարան խաղ եմ կանչել, Սյունյաց սարեր,
Ինձ մոր նման ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր:
         Յայլաներիդ ծուխըսահողերամդառած,
       Իմնազելիներամիմեջերազդառած։

Գուսան Աշոտ, Սյունյաց հողը անարատ է,
Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է,
Մարդն արծիվ է, լեռնածին է, հրահատ է,
Հազար հողմեր ձեզ չեն մաշել, Սյունյաց սարեր,
Ինձ մոր նման ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր:
         Յայլաներիդ ծուխըսահողերամդառած,
          Իմնազելիներամիմեջերազդառած։


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի