185. ՍԻՐՈՒՆ ՋԱՆ - (մենակատար` Մարգարիտա Շահինյան, ՀՌՀ ժող. գործ. անս. դիր.` Մանվել Բեգլարյան, 1991թ.)

СИРУН ДЖАН - Маргарита Шагинян

SIRUN JAN - Margharita Shahinyan


08’02’’ → Скачать
Художник Арам Нерсисян

ՍԻՐՈՒՆ ՋԱՆ

Իմ երգի մուսան դու ես ոգեշունչ, սիրուն ջան,
Սարերս ծաղկունք, սերս ծաղկեփունջ, սիրուն ջան,
Օրս առանց քեզ կանցնի լուռ ու մունջ, սիրուն ջան,
Դե' արի մուրազով-մուրազով:
Սրտեր շաղկապող, դու սիրո կամուրջ, սիրուն ջան,
Դե' արի մուրազով-մուրազով:
Սիրուդ շունչն առա` սիրտս վեհացավ,
Սիրուդ հուրն առա` աշխարհն իմացավ:

Էն դու ես բերում վարդերի բույրը, սիրուն ջան,
Էն դու ես վառում արևի հուրը, սիրուն ջան,
Էն դու ես բացում իմ բախտի դուռը, սիրուն ջան,
Դե' արի մուրազով-մուրազով:
Էն դու ես սփռում  խնդության լուրը, սիրուն ջան:
Դե' արի մուրազով:
Սիրուդ շունչն առա` սիրտս վեհացավ,
Սիրուդ հուրն առա` աշխարհն իմացավ:

Դեռ հավքը քնած, Աշոտն է կանչում սիրուն ջան,
Եղնիկի նման էդ ու±ր ես փախչում, սիրուն ջան,
Երգս հնչում է ձեր բաղ ու բաղչում, սիրուն ջան,
Դե' արի մուրազով-մուրազով:
Սյունյաց թագուհի  քեզ եմ ճանաչում, սիրուն ջան,
Դե' արի մուրազով:
Սիրուդ շունչն առա` սիրտս վեհացավ,
Սիրուդ հուրն առա` աշխարհն իմացավ,
Բայց դու չիմացար:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի