17. ԱՐԻ, ՄԻ ԳՆԱ - (մենակատար` Սուսաննա Սաֆարյան, նվգ` Ա.Գրիգորյան, Վ.Հակոբյան, Գ.Արսենյան, 1993թ.)

АРИ, МИ ГНА - Сусанна Сафарян

ARI, MI GNA - Susanna Safaryan


05’12'' → Скачать
Художник Меружан Хачатрян

ԱՐԻ, ՄԻ ԳՆԱ

Յար, քո անունը սրտիս եմ պահում,
Աչքս չի հոգնում, ճամփիդ եմ նայում,
Գալուդ խաբարը, թե որ ինձ բերեն,
Սիրտս երգիս հետ ճամփիդ կփռեմ:
          Մուրազիդ մատաղ,
          Արի', մի' գնա,
           Թե չէ մուրազս
           Կիսատ կմնա:
Ա~խ, սիրուդ համար ես հուր կդառնամ,
Քո ճանապարհին  աղբյուր կդառնամ,
Թե մրսես` սրտիս հրով տաքանաս,
Թե որ ծարավես`ինձնով հովանաս:

Սիրո ցավերին ես դեղ ու ճար եմ,
Բա իմ դեղը ես որտեղի՞ց ճարեմ,
Գուսան Աշոտիս դու օր ու արև,
Գոնե ուղարկիր մի անուշ բարև:
          Մուրազիդ մատաղ,
          Արի', մի' գնա,
           Թե չէ մուրազս
           Կիսատ կմնա:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի