155. ՉՈՐ ՉՈԼԵՐԸ ԾԱՂԿԵԼ ԵՆ - (մենակատար.` Սուսաննա Սաֆարյան, դուդուկահարների անս., 1986թ.)

ЧОР ЧОЛЕРЫ ЦАГКЕЛ ЭН - Сусанна Сафарян

CHOR CHOLERE TSAGHKEL EN - Susanna Safaryan


02’16'' → Скачать
Художник Ал.Арутюнян

ՉՈՐ ՉՈԼԵՐԸ ԾԱՂԿԵԼ ԵՆ

Զանգեզուրի չոր չոլերը ծաղկալ են,
Յարիս օբան հեն ա կանաչ սարումը,
Էլ ծուն չի կյա, Մեծ ըռոնին թախկալ ա,
Մարդկանց  քեփը  շատ լավ ա էս  տարումը:

Քինամ  տեսնամ իմ  յարը  հի՞նչ պանի յա,
Բոյը ղումաշ, անումը Նազանի յա,
Համ էլ գիդամ` թա վեր մետքը կյալի յա,
Կանչեմ, մնանք Խընձատին էն քարումը:

Կարմիր ձին եմ նստել, վեր ինձ շուտ տանի,
Էն ախճկան շատ հավան ա իմ նանի,
Ասում ա` ում վեր լավ յար ունի` դարդ չոնի,
Էնպես  կա վեչ մեր Կյուրուսին ծորումը:

Ակնին ջուրը քլքլթալի գնում ա,
Տես ծաղիկը ծաղկի հետը խոսում ա,
Օբից դուրս եկ, սիրտս քեզ թունդ օզում ա,
Եկ նստենք Ղուրղա թիփին ղընշարումը:

Իրանց խալխը գյուդում են, վեր ինձ սիրում ա,
Վեր խաղ ա ասում, մարդի քեփը պուրում ա,
Կանչեմ, շուտ կա, սերը սիրտըս քերում ա,
Մին կա լըսի հինչ եմ ասում լարումս:

Կոլան  երկալ, եկ  ախպույրը` ցորտ  ջրի,
Ջանիդ մատաղ, ես աշղը եմ, ինձ սիրի,
Լավ խաղ անենք եսնա դու`<<սիրի-սիրի>>,
Հմանչիլ  մի մեր էս  ազատ  դարումը:

Իշկի կյամ չի, էս խ±ե  սհենց ինձ խանչում ա,
Էն չոբանն էլ շվավը հունց կանչում ա,
Բա էն քամին էն ծաղկին խ±ե պաչում ա,
Չիմ ճարալ են, մընը կա ոչ դառումը:

Նա մեղք չունի, մեղքը չիմ ինձանում ա,
Վեր քունում ա, ուշքս-խելքս տանում ա,
Սերտը մաքուր, պան գիդող մըն խանում ա,
Ասեց` ինձ տար, հերս հեն ա վարումը:

Քեզ տեսնողը կասի էս հյուր բալա յա,
Խալ երեսդ նոր դուրս եկած լալա յա,
Քեզ տանիլը թամամ խաթա բալա յա,
Մին եկ իրար խտտենք Ափուն թառումը:

Ձեռքին  խոսող  սազին մատաղ  իմ յարի,
Կլկլացող սասին մատաղ իմ յարի,
Էն քաղցր նեփասին մատաղ իմ յարի,
Մըն կխտար ա կյուրունքվա վարդաստանումը:

Բա վեր կյա վեչ, թայթուշի մոտ հու±նց կանեմ,
Առանց յարի տունը հինչ խաբար տանեմ,
Նանուն ըսեցի` տանը եշի, շուտ կյամ եմ,
Քինանք ման կյանք Կյուրուսին բըլվարումը:

Սասըս լսեց, յավաշ-յավաշ տես կյամ ա,
Խաղս ասեմ, քեփս քյոք ա, լավ դամ ա,
Աշըղ, ածի ուրախ մըն թարաքյամա,
Սերը սեր ա` սարումը, թե ըրանումը:

Չոբան ախպեր, խոր տեղան մըն էլ ածի,
Վեչխարդ թող մեր գյունումը ըրածի,
Աշըղ Աշոտ, վեր ետնիր վառվածի,
Սերըդ կըրեմ խաս այլուխիս կարումը:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի