16. ԱՉՔԴ ԼՈՒՅՍ - (մենակատար`Արկադի Մանուցյան,նվագակցում են` Վլադիմիր և Արմիկ Տոռոզյաններ, Սևադա Հովակիմյան, Լուսինե Հայրապետյան)

АЧКД ЛУЙС - Аркади Мануцян

АTSQD LUJS - Arkadi Manucyan


02’36'' → Скачать
Գուսան Աշոտը թոռան`Համլետի հետ * Гусан Ашот с внуком Гамлетом.

ԱՉՔԴ ԼՈՒՅՍ

Եկան ասին` աչքդ լույս, էսօր բարի լուր ունես,
Սեղան-սփռոց բաց արա', մի ղոչ տղա թոռ ունես,
Զուրնա-դհոլ թող հնչեն, ժայռն ու քարն էլ տաղ կանչեն
Հավքերն անուշ շնկշնկան, սրտի մուրազ հյուր ունես,
Դե' խնդա, դե' ժպտա, մի ղոչ տղա թոռ ունես,
Դե' խնդա, դե' ժպտա` կարմիր արև օր ունես:

Մանկան ճիչը առաջին, հոգուդ գարուն կբերի,
Խաղաղասեր քո հոգուն խինդ ու ավյուն կբերի,
Բարի իղձը կատարվեց, այգուդ նոր շունչ կբերի,
Զուլալ աղբյուր պաղպաջուն, անուշ-անուշ բույր ունես:
Դե' խնդա, դե' ժպտա, մի ղոչ տղա թոռ ունես,
Դե' խնդա, դե' ժպտա` կարմիր արև օր ունես:

Ծաղկուն գորգեր էլ փռիր, թոռն օջախի գլուխն է, մա'րդ,
Մատաղ արա երինջը, էն քո բարի ուխտն է, մա'րդ,
Մեր երազած գալիքը պայծառ հույսն ու լույսն է, մա'րդ,
Սրտիդ խնդություն բերող անմահական հուր ունես,
Դե' խնդա, դե' ժպտա, մի ղոչ տղա թոռ ունես,
Դե' խնդա, դե' ժպտա` կարմիր արև օր ունես:

Դե' ել, Աշո'տ, Սյունիքի յոթը տարվա գինի բե'ր,
Գյուղը գյուղով ելնի գա, գինովանանք էս գիշեր,
Պարտեզ դարձավ օջախդ, թոռդ ծաղիկ խնկաբեր,
Բե'ր, որ ցնծանք ու մաղթենք, բախտի մի լույս դուռ ունես,
Դե' խնդա, դե' ժպտա, մի ղոչ տղա թոռ ունես,
Դե' խնդա, դե' ժպտա` կարմիր արև օր ունես:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի