154. ՅԱ’Ր, ԷՍ ԳԻՇԵՐ (ԼՈՒՍՆԻ ՆՄԱՆ) - (մենակատար` Արմենակ Տեր-Աբրահամյան)

ЯР, ЭС ГИШЕР! (ЛУСНИ НМАН) - Арменак Тер-Абрамаян

YAR, ES GISHER! (LUSNI NMAN) - Armenak Ter-Abrahamyan


05'05'' → Скачать
Huang Zhong Yang. Китай

ՅԱ’Ր, ԷՍ ԳԻՇԵՐ (ԼՈՒՍՆԻ ՆՄԱՆ)

Յա'ր, էս գիշեր ձեր տան մոտով ես անցա,
Շողքդ տեսա, մեր տան ճամփան մոռացա:
Քո շողերից գիշերն աչքիս լուսացավ,
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:

Վարդին նայում` քո պատկերն եմ ես տեսնում,
Աստղին նայում`քո աչքերն եմ ես տեսնում,
Ծովին նայում` քո ծով սերն եմ ես տեսնում,
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:

Սեգ սարերը քո ոտքին են սպասում,
Աղբյուրները քո շուրթին են սպասում,
Ծաղիկները քո շնչին են սպասում.
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:

Յա'ր ջան, արի', սրտիս սերը քեզ կտամ,
Մեր սարերի ծաղիկները քեզ կտամ,
Քո Աշոտի վառ երգերը քեզ կտամ,
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:

   


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի