152. ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ - (մենակատար` Բելլա Դարբինյան)

ЯР, АРАНЦ КЕЗ ИНЧИС Э ПЕТК - Белла Дарбинян

YAR, ARANTS QEZ INCHIS E PETQ - Bella Darbinyan


06'05'' → Скачать
Художник Александр Бажбеук-Меликян

ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ

Հազար տարվա կյանք թե ինձ տան`
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք,
Հազար ու մի փառք թե ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Դու իմ արև անուշ գարնան,   
Շաղ ու անձրև ջահելության.
Հազար աստղեր թե որ ինձ տան
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կանաչ արտեր ինձ տան,
Հազար անուշ վարդեր  ինձ  տան.
Հազար  անգին  զարդեր  ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ  ինչի՞ս  է պետք:

Հազար կարոտ,  հազար մուրազ
Ունեմ  սրտիս, ո՜վ  իմ  երազ.
Հազար  դրախտ  Աշոտիս  տան,
Յա՛ր, առանց քեզ  ինչի՞ս  է պետք:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի