151. ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵԿԱՎ - (Եվա Թաշչյան, Սևակ Ամրոյան, Նարեկ Պողոսյան`<<Երգ երգոց>> հեռուստանախագիծ)

НОР ТАРИН ЕКАВ - Е. Ташчян, С. Амроян, Н. Погосян

NOR TARIN YEKAV - E. Tashchyan, S.Amroyan, N. Poxosyan


03’20'' → Скачать
Художник М. Сарян

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵԿԱՎ

Նոր տարին եկավ,գարունը մոտ է,
Սեղանն է ժպտում, իմ յարն ինձ մոտ է,
Խինդս թաթախ նռան գինու մեջ,
Աչքս պահ խփեմ, իմ բախտն ինձ մոտ է։
Մրմունջն իմ սիրո ,
Խենթ սրտիս առած `
Մառանը մտնեմ ,
Հուր գավաթն առնեմ ,
Ու մի կուշտ խմեմ ,
Գինու հետ վառվեմ։

Նոր տարին եկավ իմ աստղն իր հետ,
Սրտերին մոտիկ իմ նոր տաղն իր հետ,
Հազար ծուխ կելնի սուրբ օջախներից,
Իմ սիրող հոգու աշխարհն իր հետ։

Նոր տարին եկավ հույսի թևերով,
Մասունք խրախճանք լույսի թևերով,
Աշխարհը խաղաղ հազար դար տեսնի
Մարգարե մտքի սրտի թելերով։

Նոր տարին եկավ` յարս կկանչի,
Սիրո ջերմությամբ սառույց կհալչի,
Աշոտիս ընկեր, ե'կ գինովանանք,
Մեր կյանքից պակսեց` սիրտս կտանջվի։
Մրմունջն իմ սիրո
Խենթ սրտիս առած ,
Մառանը մտնեմ ,
Հուր գավաթն առնեմ ,
Ու մի կուշտ խմեմ ,
Գինու հետ վառվեմ


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի