148. ՄՈՒՐՂՈՒԶԱ ԵՂՆԻԿ - (մենակատար`Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՌՀ ժող.գործ.անս.)

МУРГУЗА ЕГНИК - Раффи Оганесян

MURGHUZA YEGHNIK - Raffi Hovhannisyan


05’12'' → Скачать

ՄՈՒՐՂՈՒԶԱ ԵՂՆԻԿ

Ես էլ եմ սարի շնչով մեծացել,
Արահետներով յայլան բարձրացել,
Պարզկա գիշերին սարի բարձունքում,
Մորս կարոտն ա՜խ, պարզ լուսնից առել:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Վեր ու վար կանես շաղիկը գլխիդ:

Քո հուր աչքերով հորթուկդ կաճի,
Կուզենամ սիրուն ձեր ցեղը աճի,
Վտանգի պահեր կյանքում չունենաք,
Ձեր զով արոտն ա՜խ, թող միշտ կանաչի:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Երկնին կնայես   աչքերով հեզիկ:

Ծաղկանց ծովերն են ձեր օրորանը,
Քարայր-քարափն էլ` ձեր ննջարանը,
Ձեր շաղոտ ճամփան թող փուշ չպատի,
Լոր ու հովիկն ա՜խ, ձեր բարեկամը:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Աչքդ հորթուկիդ լռիկ ու մնջիկ:

Հ՜եյ , Մուրղուզա  յայլա, միշտ դալար մնա,
Եղնիկը լանջիդ ապահով մնա,
Ասես ինձ ծանոթ կածանով ելավ,
Գուսան Աշոտն ա՜խ, խելքամաղ եղավ:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Դու մեր սարերի զարդն ես գեղեցիկ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի