144. ՄԱՆՈՒՇԱԿԱՁՈՐ - (մենակատար` Բելա Դարբինյան)

МАНУШАКАДЗОР - Белла Дарбинян

MANUSHAKADZOR - Bella Darbinyan


04’26’' → Скачать

ՄԱՆՈՒՇԱԿԱՁՈՐ

Չեմ մոռանում, երբ գնացինք մանուշակով պատած ձորը,
Ա¯խ, կարոտով ինձ կկանչի կանաչ-կարմիր կապած ձորը,
Սփռոց բացինք՝ արդար հացով, անուշ գինով հարբեց ձորը,
Յարս եկավ օրոր-շորոր, սիրո հրով լցվեց ձորը։
Յարիս շողը ձորն ընկավ ,
Ձորն էլ սիրո դողն ընկավ ,
Ա ¯ խ , էն օրերն ո ՞ւր անցան ,
Սեր ու կարոտ ուշացան։

Էն գարնան մեջ նա մայիս էր, նախշած, ծաղկած երկնի ձեռքով,
Խալը կանաչ՝ սիրո նշան, ասես դրված երկնի ձեռքով,
Շափաղազարդ կաթ երեսը, լույսով ձուլված երկնի ձեռքով,
Ասես գարնան պարզ գիշերվա շող լուսնակ էր ընկած ձորը։

Աշոտ, սազդ յարիդ նազով խոսեցրիր մինչ երեկո,
Այրող սիրո քո տաղերով ձորը լցրիր մինչ երեկո,
Ջահելության վառ հուշերով սրտեր լցրիր մինչ երեկո,
Օրդ անցավ, յարդ անցավ, միայն հավքին մնաց ձորը։
Յարիս շողը ձորն ընկավ ,
Ձորն էլ սիրո դողն ընկավ ,
Ա ¯ խ , էն օրերն ո ՞ւր անցան ,
Սեր ու կարոտ ուշացան ։


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի