143. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ - (մենակատար` Օֆելյա Համբարձումյան, ՀՌՀ ժող. գործ .անս. դիր.` Մ.Բեգլարյան, 1977թ.)

МАНКУТЮН - Офеля Амбарцумян

MANKUTYUN - Ofelya Hambardzumyan


06’01'' → Скачать
Ара Бекарян. На берегу реки

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մանկությունն աշխարհում` անուշ երազ, անուշ քուն,
Աստվա'ծ, էն ինչ քաղցր է,
Կմտնի քուն ժպտալով, քնից կելնի խնդալով,
Մանկան սիրտ է, բացվում է:
Մանկան ուրախ խաղերը, երազ անուշ ձայները,
Ափսոս, որ շուտ անցնում են:

Ճմլվում է իմ սիրտը,
Միշտ թռչում է իմ միտքը,
Լաստ քարափի մով գիրկը.
Քաղցր է, ա~խ, քաղցր է:

Խաղացել ենք ընկնելով, ջերմ շողերից շիկնելով,
Ծիծեռնակի թևերով,
Մոր բուրմունքով շաղախված, լույս կաթի հետ թաթախված
Նստել հացի ընկերով,
Զանգի ղողանջ լսելիս, խաչ եմ հանել երեսիս,
Լաստի կալից իջնելով:

Լաստ քարափը կանաչ է,
Մախմուր լանջը կկանչե,
Ծիլ ու ծաղիկ ճանաչ է,
Քաղցր է, ա~խ, քաղցր է:

Քարափներից հարցնեմ, աստղիկներից հարցնեմ,
Թոթովանքս, ա~խ, ու՞ր են,
Հեքիաթային երազներ, զառ ու զանգակ աղբյուրներ,
Խաղիկներս, ա~խ, ու՞ր են,
Գուսան Աշոտ, հուշերը, մանկան անցած օրերը,
Մարդու հոգին քամում են:

Սղղացել ենք ընկնելով,
Ջերմ շողերից շիկնելով,
Իրար ուսի թիկնելով,
Քաղցր է, ա~խ, քաղցր է:


Նոտագրությունը` Լ. Աստվածատրյանի