142. ՄԱՅՐԻԿ ՋԱՆ - (մենակատար`Ավգինե Բասյան, նվգ` Հով. Փարաջանյան)

МАЙРИК ДЖАН - Авгине Басян

MAYRIK JAN - Avgine Basyan


05'51'' → Скачать
Художник Минас Аветисян

ՄԱՅՐԻԿ ՋԱՆ

Դաժան քամին վարդն իր թփից  շուտ  տարավ,
Նոր էր բացվել` արևի շողին ծարավ,
Անմահ սերը սրտիս թողեց ու թռավ,
Թռավ գնաց հոգուս սիրուն թռչունը,
Փշրվեց իմ սիրով լի սրտի սյունը:
Մի փունջ  վարդ էր,
Անգին  զարդ էր,
Մայրի՛կ ջան:
Կյանքիս  ճամփին
Արեգակ էր,
Մայրի՛կ ջան:

Իմ մուրազը սրտին  թռավ ու գնաց,
Արտասվեցին մեր լեռները սիգապանծ,
Արև, լուսին անգամ արին սուգ  ու լաց,
Իր  բլբուլը միշտ վշտահար պիտ  երգի,
Չի  կշտացել նրա արև վառ դեմքից:

Գուսա՛ն  Աշոտ,  կորցրիր սիրած յարդ,
Բախտի  քամին  կտրեց  քո սիրո լարը,
Հավերժ  երգիր,  գետնով  չտաս  քնարդ,
Երգերիդ  մեջ  միշտ  կհիշես  սիրածիդ,
Ա~խ վայ  կասես` նրա  սերը  քո  սրտիդ:
Մի փունջ  վարդ էր,
Անգին  զարդ էր,
Մայրի՛կ ջան:
Կյանքիս  ճամփին
Արեգակ էր,
Մայրի՛կ ջան:


Նոտագրությունը` Վ. Պետրոսյանի