14. ԱՇՈՒՂ ԵՄ - (մենակատար` Ռոմանոս Աղաջանյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

АШУГ ЕМ - Романос Агаджанян

ASHUGH EM - Romanos Aghajnaynan


01’37'' → Скачать
Художник М. СарЬян

ԱՇՈՒՂ ԵՄ

Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ,
Էդ անուշ լեզվիդ, կեռ-կեռ ունքերիդ,
Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Ձայնդ երգերի աղբյուրի ակ է,
Խալդ կապուտակ մի մանուշակ է,
Ծոցդ դրախտի անմար կրակ է:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Նոր բաղի շիվ ես, նուբարդ գովեմ,
Մեղրից էլ քաղցր քո բարը գովեմ,
Ես չեմ ցամաքի, միշտ սիրո ծով եմ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Քո մորը մատաղ, որ նա քեզ ծնեց,
Աշխարհիս սիրուն մի փերի  հանձնեց,
Աշուղ Աշոտիս նա երգիչ  դարձրեց:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի