139. ՂԱՐԱԲԱՂԻ ԳԱՐՈՒՆԸ - (մենակատար`Վալյա Սամվելյան, ՀՌՀ ժող.գործ .անս., դիր.` Մ.Բեգլարյան, 1985թ.)

КАРАБАГИ ГАРУНЫ - Валя Самвелян

GHARABAGHI GARUNE - Valya Samvelyan


03’52'' → Скачать

ՂԱՐԱԲԱՂԻ ԳԱՐՈՒՆԸ

Լեռների գագաթին  հարատև  մնում է գարունդ, Ղարաբաղ:
Հազարան երամդ  ոսկեթև երգում է գարունդ, Ղարաբաղ:       
Եղնիկիդ աչքերը  ջրերին,
Քո  սերն է միշտ  պատմում աշխարհին,         
Ա~խ, սիրուն  եղնիկս,  վիրավոր-վիրավոր,
Ա~խ, սիրտը  հույզի  ծով,  սիրավոր- սիրավոր:

Լեռներդ  ցողակապ, շողակապ քո  բերդ  ու վանքերը հոյակապ,
Վայելքի  օջախ ես  դու հիմա, շողում է գարունդ Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը  ջրերին,
Քո  սերն է միշտ  պատմում աշխարհին,         
Ա~խ, սիրուն  եղնիկս վառ հուշ է, վառ հուշ է,
Ա~խ, սիրուն  օրրանն իր, ուրիշ է, ուրիշ:

Քո Սյունյաց  սարերն են  թիկունքդ,  լուսինն ու աստղերն են  աչկունքդ,
Աստղունքին  բույր  կտան ծաղկունքդ, վառվում է  գարունդ, Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը  ջրերին,
Քո սերն է միշտ պատմում  աշխարհին,
Ա~խ, սիրուն եղնիկս մոլոր է, մոլոր է,
Թախիծ կա  աչքերում, խռով է, խռով է:

Երկնահաս  լեռներից ուժ առած,  պապական օջախ ես` լույս  վառած,
Աշոտն էլ  քո սիրով  հմայված, երգում է  գարունդ , Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը  ջրերին,
Քո սերն է միշտ պատմում  աշխարհին,
Ա~խ, սիրուն  եղնիկս մի՛ գնա, մի՛ գնա,
Ա~խ, դրախտ օրրանդ  մի՛ թողնի , մի՛ գնա:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի