138. ՀՈՒՐՆ ԱՐԵՎԻ - (մենակատար` Վարդուհի Խաչատրյան, ՀՌՀ ժող. գործ. անս. դիր.` Մ.Բեգլարյան, 1974 թ.)

УРН АРЕВИ - Вардуи Хачатрян

HURN AREVI - Varduhi Khachatryan


05’26'' → Скачать
Художник Арам Нерсисян

ՀՈՒՐՆ ԱՐԵՎԻ

Սիրուն, մի՞թե երազ էր, եկար դուռս բախեցիր,
Սարից իջնող հովի պես, ներս մտար ինձ գգվեցիր,
Ախ ինչ լավ է, երբ հեռվից, ղարիբն իր տունն է գալիս,
Լույս է սփռում օջախում, շեմին նոր տեսք է տալիս,
Ա՜խ, քո սերն ինձ այրում է:
Պակսում է հուրն արևի,
Վայ թե հուրն առնում ես դու,
Սիրատոչոր նայողիդ,
Ամռան պես վառում ես դու:

Ծիրանագույն գիշեր էր, խնդաց կանչող իմ սիրտը,
Շշուկներից քո սիրո բացվեց կարոտ իմ սիրտը,
Սիրող սրտին ինչ դադար, քուն մտնելու պահ չունի,
Սիրտը սիրուց կտանջվի, բայց նրանցից մահ չունի:
Ա՜խ, քո սերն ինձ այրում է:

Երազի պես դու եկար, Արազի պես գնացիր,
Հոգեպարար հուշ դարձար երգերիս մեջ մնացիր,
Քո Աշոտի երգերը ցողեր կտան թփերին,
Երանություն կբերեն սրտերին ու սրբերին:
Ա՜խ, քո սերն ինձ այրում է:
Պակսում է հուրն արևի,
Վայ թե հուրն առնում ես դու,
Սիրատոչոր նայողիդ,
Ամռան պես վառում ես դու:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի