131. ՀՈՒՇԱՐՁԱՆ - (մենակատար`Արկադի Մանուցյան, նվագակցում են`Լուսինե Հայրապետյան,Վլադիմիր և Արմիկ Տոռոզյաններ, Սևադա Հովակիմյան)

УШАРДЗАН - Аркади Мануцян

HUSHARDZAN - Arkadi Manucyan


02'45'' → Скачать

ՀՈՒՇԱՐՁԱՆ

Մեր սիգապանծ Զանգեզուրի,
Սարերի զարդ, վարդ Գորիսում,
Կռվում զոհված հերոսների
Հուշարձանն է հպարտ կանգնում:
Նրանց արդար հոգիներից
Բխում է սառ , զուլալ աղբյուր,
Ամեն անգամ ջուր խմելիս
Շրթուքներով կտանք համբույր։

Նրանք ընկան Հայրենիքիս
Համար մղված ահեղ կռվում,
Ու մնացին հավերժական,
Ամեն հոգում, ամեն սրտում:
Նրանց արդար հոգիներից
Բխում է սառ , զուլալ աղբյուր ,
Ամեն անգամ ջուր խմելիս
Շրթունքներով կտանք համբույր։

Գուսան Աշոտ, չենք մոռանում
Հայրենիքիս հերոսներին,
Հերոսներով ենք զորանում
Ու հասնում մեր մուրազներին։
Նրանց արդար հոգիներից ,
Բխում է սառ , զուլալ աղբյուր ,
Ամեն անգամ ջուր խմելիս
Շրթունքներով կտանք համբույր։


Նոտագրությունը` Ա.Մերանգուլյանի