130. ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ - (մենակատար` Արթուր Դադալյան, նվագակցում են`Լուսինե Հայրապետյան, Վլադիմիր և Արմիկ Տոռոզյաններ, Արկադի Մանուցյան, Սևադա Հովակիմյան)

ОВ САРЕР, МОВ САРЕР - Артур Дадалян

HOV SARER, MOV SARER - Artur Dadalyan


03'46'' → Скачать
Эдуард Исабекян. Юнный Давид. 1956

ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ

Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբյուրների սառ ջրերի կանչերը,
Հովիվների կրակների պես անմար
Սարի եղնիկ յարիս սև-սև աչերը:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիվների սրինգների ձայնն անուշ
Սարին նստած թուխ ամպերի հովերում:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մեջ,
Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մեջ,
Ծաղկի բույրով, հովի շնչով հագեցած
Մեր երգերի ակունքն է իմ սրտի մեջ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի